Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Բոտոքսն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Բոտոքսն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Նորվեգացի գիտնականները բոտոքսի երկար ուսումնասիրություններից հետո եզրակացրել են, որ այդ նյութը կարելի է օգտագործել որպես պաթոլոգիական ճարպակալման բուժման այլընտրանքային միջոց:

Նորվեգիայի բնական գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները փորձեր են կատարել, որոնք ապացուցել են բոտոքսի արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում:

Փորձերի ժամանակ գիտնականները կենդանիների ստամոքսի մոտի թափառող նյարդում բոտոքս են ներարկել: Դրա հետեւանքով կրծողները սկսել են քիչ ուտել եւ 5 շաբաթում նիհարել են  20-30%-ով, հայտնում է  medportal.ru-ն:

Պարզվել է՝ բոտոքսը կաթվածահարող ազդեցություն է ունենում քաղցի զգացման հետ կապված թափառող նյարդի վրա: Արդյունքում ստամոքսի մկանները նույնպես կաթվածահար են լինում եւ ստամոքսի միջոցով սննդի ընդունումը դանդաղում է: Գիտնականները մտադիր են մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ անցկացնել իշխանությունների համաձայնությունը ստանալուց հետո:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. artofcare.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ